▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս «հաճույքի» վրա ոստիկանությունը պետբյուջեից ծախսել եւ դեռ ծախսելու է ավելի քան 200 հազար դոլար.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, ինչպես հայտնի է, ձեռք է բերել վարորդների խմածությունը չափող սարքեր, որոնք աշխարհում ամենաթանկերից են՝ յուրաքանչյուրը մոտ 2 հազար 300 դոլար։ Հայտնի էր, որ դրանց թիվը 45-ն է:

Սակայն պարզվում է, որ դրանց թիվը արդեն հասել է 75-ի, այսինքն այդ ալկոտեստերների համար ՀՀ պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 80 միլիոն դրամ։ Թանկ սարքը նաեւ թանկ սպասարկում է պահանջում։ Այս տարի ոստիկանությունը 27 միլիոն դրամ է ծախսելու այդ սարքերին ամրակցված տպիչների համար տպագրական թուղթ եւ մոտ 20 հազար հատ «մուշտուկ» գնելու համար։ Այլ կերպ ասած, այս «հաճույքի» վրա ոստիկանությունը պետբյուջեից ծախսել եւ դեռ ծախսելու է ավելի քան 200 հազար դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին