Լույս չորեքշաբթի Երկիր մոլորակի բնակիչները երկնքում կարող են տեսնել ամառվա, նույնիսկ տարվա գլխավոր «աստղային անձրևը»՝ Պերսեիդների ասուպային հոսքը, հայտնում է gazeta.ru-ն:
Գիտնականներն ակնկալում են տեսնել ժամում մոտ 100 ասուպ: Սովորաբար, Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 17-ին և վերջանում օգոստոսի 24-ին:
Քանի որ «աստղաթափը» դիտելու համար հատուկ աստղադիտակներ և գիտելիքներ չեն պահանջվում, գեղեցիկ տեսարանով կարող է հիանալ ցանկացած ոք:
Այսօր երեքշաբթի՝ լույս չորեքշաբթի Երկիր մոլորակի բնակիչները երկնքում կարող են տեսնել ամառվա, նույնիսկ տարվա գլխավոր «աստղային անձրևը»՝ Պերսեիդների ասուպային հոսքը, հայտնում է gazeta.ru-ն:
Գիտնականներն ակնկալում են տեսնել ժամում մոտ 100 ասուպ: Սովորաբար, Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 17-ին և վերջանում օգոստոսի 24-ին: Քանի որ «աստղաթափը» դիտելու համար հատուկ աստղադիտակներ և գիտելիքներ չեն պահանջվում, գեղեցիկ տեսարանով կարող է հիանալ ցանկացած ոք: