Մարդը կարող է խաբել բոլորին. ցուցադրելով իրեն բարի` լինել նախանձ և չկամեցող, ցուցադրելով համեստ` լինել փառասեր և տափուկ, ցուցադրելով ընտանիքին նվիրված` թաքուն սիրուհի պահել, ցուցադրելով ընկերությանը նվիրված` փոքրիկ շահի համար դավաճանել այն, ցուցադրելով աստվածապաշտ`տոկոսով գումար տալ, ցուցադրելով իրեն հայրենասեր` լռել հայրենիքի ամենածանր պահերին...
Այո՛, նա կարող է խաբել բոլորին, բայց ո՛չ ինքն իրեն:
Դուք գիտեք, որ դուք այդպիսին եք, երկերեսանի՛ մարդիկ:
Եվ դա՛ է ձեր ամենադաժան պատիժը: