▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնտեղ, որտեղ հայտնվում է քաղաքականությունը, լավ բան մի սպասեք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում Խորհրդային Միության էստրադայի լեգենդ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը ներկայացրել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը Յուրմալայից Սոչի տեղափոխելու վերաբերյալ իր գնահատականներն ու դիտարկումները, ինչպես նաեւ վերհիշել, թե ինչպես է Յուրմալայի հանրահայտ դահլիճում երիտասարդ տարիներին լսել հայկական ջազ, պատմել է իր ներկա ընթացիկ ծրագրերի մասին: «Բոլորը խոսում են այդ փառատոնի` «Նոր ալիքի» մասին: Պատահական չէ, որ դուրս եկա (փառատոնի կազմկոմիտեի կազմից): Զուտ մասնագիտական տեսանկյունից պետք էր մտածել վերափոխման մասին, քանի որ անցած տասը տարիների ընթացքում պարզապես կրկնվում էինք` անընդմեջ նույն բանը, նույն կատարողներին ցուցադրելով: Բացի այդ` ինքնին այդ մրցույթը վաղուց արդեն հայտնվել էր երկրորդ, երրորդ պլանում... Եվ, վերջապես, հաջորդ պատճառը քաղաքականությունն է. չեմ սիրում, երբ մշակույթը խառնում են քաղաքական գործընթացներին»,-«Ժողովուրդ» օրաթերթին ասել է հանրահայտ կոմպոզիտորը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին