▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այնքա՜ն դժգոհություն ունեմ այս իշխանության հետ կապված»․ Հովհաննես Ազոյան

«Այս իշխանությունները լավ են, վատն են․ ես հազար հարց ու խնդիր ունեմ այս իշխանության հետ, այնքան դժգոհություն ունեմ այս իշխանության հետ կապված, բայց ընտրությունները հասանելի են ժողովրդին ու չեն կեղծվում, ընտրություններով հնարավոր է փոխել իշխանություն»,- «Բաց հարթակի» եթերում ասել է դերասան Հովհաննես Ազոյանը՝ հավելելով, որ «խժդժություններով իշխանությունը գողանալ փափագողների մոտ դա չի ստացվելու»։

***

«Քաղտեխնոլոգներին ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ «Բագրատ Գալստանյան» պրոեկտի համար, ասում ա՝ մտքի համար՝ 2, իրականացման համար՝ 5։ Սա նվեր էր մեր հասարակությանը, որ մենք հասկանանք՝ ով ով է, ով ինչ նպատակ ունի, ինչով է զբաղվում»,- այս մասին «Բաց հարթակի» եթերում ասել է դերասան Հովհաննես Ազոյանը՝ խոսելով շարժման ու Բագրատ Սրբազանի մասին։ «Իսկ ամբողջ սցենարի իմաստը հետևյալն է՝ հայ ժողովուրդն ումից կվախենա, ում դեմ կվախենա ընդդիմանալ, դա եկեղեցին է, բերենք եկեղեցուն, հետո քաղաքական ուժերը կգան, կհամախմբվեն ու ձնագունդը կմեծանա, մինչև կստեղծվի բախում, քաոս, հետո նոր՝ բանակցություններ։ Ուժերի բանը որ փոխվի, ժողովրդին հեշտ է մանիպուլացնել, ու իշխանությունը կգողանան»,- հավելել է նա։

***

«Բաց հարթակի» եթերում արձագանքելով դիտարկմանը, ըստ որի՝ շոու-բիզնեսի ասպարեզում ևս թիմերով բաժանված են այս կամ այն քաղաքական հայացքներ ունեցողները, դերասան Հովհաննես Ազոյանն ասել է․ «Շոու-բիզնես, բան, որ ասում եք, ես հիմա ոչ մեկի հետ չեմ շփվում։ Նախ, որովհետև զբաղված եմ իմ սեփական գործերով, չեմ աշխատում մեդիա ոլորտում․․․ Պատերազմն իմ ժպիտն ու ուրախությունը գողացավ, տնից քիչ եմ դուրս գալիս, ավելի շատ իմ այգին եմ փորձում մշակել ու շփում չունեմ ոչ մեկի հետ»։

***

Դերասան, հանրային գործիչ, ՀԵԿ անդամ Հովհաննես Ազոյանը «Բաց հարթակի» եթերում խոսել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։ Նրա խոսքով՝ Բագրատ Սրբազանը հեղինակազրկել է Հայ առաքելական եկեղեցին։ «Մենք հասկացանք՝ ինչ է կատարվում եկեղեցու ներսում, դա ցավալի է ու մտահոգիչ։ Իսկ լավն այն է, որ այդ մարդը մագնիսի պես իր շուրջը քաշեց, կներեք, միտում չունեմ՝ ինչ-որ մեկին վիրավորելու, քաղաքական այս 30 տարվա «աղբը»»,- նշել է Ազոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին