▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ի՞նչ է անում Մանվելը...«Հրապարակ»

«Հանրակրթական դպրոցներում դժգոհության նոր ալիք է բարձրացել: Ուսուցիչները և աշակերտները դարձել են ԿԳՆ-ի, ՊՆ-ի և «Երկրապահի» միջև կնքված փոխըմբռնման հուշագրի «գերին»: Մեզ տեղեկություններ են հասել, որ ուսուցիչներին և աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակներում տանում են ԵԿՄ՝ դասընթացների: Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե աշակերտները, թե ուսուցիչները:

 

Մասնավոր զրույցներում նրանք նշում են, որ «գեներալ Մանվելի փիառի պատճառով իրենց հանգստյան օրը «հարամվում է», ի՞նչ կարիք կա գնալ ԵԿՄ, այդ ի՞նչ է անում Մանվելը, որ ՊՆ-ն և ԿԳՆ-ն չեն կարողանում անել ռազմագիտության դասերին: Մանկավարժները վախենում են բողոքել ղեկավարությանը, քանի որ այդպես կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Մեկ բան հստակ է՝ զոռով հայրենասեր չես դարձնի, բայց նման քայլերով հաստատ կստիպես հայրենիքից հիասթափվել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին