ԱՅԴ ԵՍ ԵՄ... ԿՐԿՆՕՐԻՆԱԿՍ ՎԱՂՈՒՑ Է ՄԵՌԵԼ ... Սամվելի այս խոսքը պայթեց ուղեղիս մեջ, երբ այսօր առա նրա մահվան բոթը ... Ես նախապաշարված մարդ չեմ, ոչ էլ նյարդերս են նկուն: Սակայն ներսս արթնացան ինչ-որ տարօրինակ, նորահայտ զգացումներ... Երևելի գրագետ, գրականության մեջ նախանձախնդիր պրոֆեսիոնալ, թարգմանիչ, հրապարակագիր, իր գործի Մեծ խենթ մարդու, ու նաև շիտակ-խիզախ քաղաքացու կորուստը միանգամից մի վիհ է առաջացնում մեր ապրած կյանքի մեջ , և կանգնում ես այդ Անհայտին հանդիման անխոս-անասելիք ... Ինձ միշտ զարմացրել է էն իրողությունը, թե 5-րդ դարի պետականազուրկ, տագնապաշատ հայոց կյանքը այդ ինչպես ստեղծեց գրականության և իմաստասիրության ,,ոսկե դար,, , դա ինչ հրաշք էր : Հիմա նայենք Սամվել Մկրտչյանի գրական-թարգմանչական վաստակը, այդքան մեծ սիրով, խելագար նվիրումով հրատարակած հրաշալի հատորները, կհասկանանք նաև մեր 5-րդ դարի առեղծվածը ... ՈՒրիշ բացատրություն չկա ... Վարձքդ կատար սիրելի եղբայր: Դու բացում ես արդեն մեր սերնդի ուխտագնացության ճամփան դեպի անմահություն ...
Հիշեցնենք, որ 55 տարեկանում մահացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը, ով բուժման կուրս էր անցնում Լիոնում:
Սամվել Մկրտչյանի աշխատանքներին ծանոթացեք այս հղումով: