▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ քեզ Մառոզ...

Դեռևս ամռանը Կառավարության շենքի մոտ հայտնի Մառոզը՝ Մարգարիտա Խաչատրյանը, կատաղի ելույթ էր ունենում իշխանությունների դեմ, խոսում այն մասին, որ իրեն խաբել են, ստիպել սուտ խոստումներ տալ զոհված զինվորների ծնողներին, հայհոյում էր իշխանություններին և խոստանում դառնալ նրանց դեմ պայքարի առաջամարտիկ...

Շատերը հուզվեցին Մառոզի հայտարարություններից, հավատացին, որ տիկին Մարգարիտան էլ զոհ է իշխանությունների ձեռքում, որ նա նույնպես տապակվում ու տանջվում է, տառապում...

Այսօր Մարգարիտա Խաչատրյանը մեդալ հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, շեշտեց իշխանությունների հետ համագործակցված աշխատելու փաստը, փառաբանեց հայրենի իշխանություններին...

Թե ինչ գնահատականներ կտան զոհված զինվորների մայրերը Մառոզի այս քայլերին, ինչ դիրք կգրավեն նրա հանդեպ՝ չգիտենք, բայց Մառոզի կերպարանափոխությունները մեր բանակի վրա չեն ազդում. մեր բանակն իր սրբազան գործն է անում, մեր զավակները հայրենիքն են պաշտպանում ու որևէ մեկն էլ չի սպասում Մառոզի պարգևներին...

Կաբինետներում հայրենյաց պաշտպան չեն դառնում և այն էլ՝ Մառոզի որոշմամբ...

Լևոն Մութաֆյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին