ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:«Օրենքը քննարկվել է 2 անգամ, մեկ ամիս անցել է, բարի եղեք՝ մասնակցեք: Եվ, եթե մի բանի մասին խոսում եք, պետք է մինիմալ պատկերացում ունենաք, թե ինչ մասին է»,-նկատի ունենալով Հեղինե Բիշարյանին՝ ասաց Վարդան Այվազյանը»,-շարունակելով խոսել օրենքի մասին:
«Վստահ եմ, որ գիտեք, որ ես ամեն ինչ ճիշտ հասկացել եմ: 48 ժամում երեք օրենքի նախագիծ ունեցանք: Ուրախ կլինենք, որ մեզ հրավիրեք քննարկման, տաք ապրանքատեսակների ցուցակները, տեսնենք՝ անհատը տվյալ ապրանքը որ արտահանի, մրցունակ կլինի՞ այն շուկայում, որին հիմա ԵՏՄ շրջանակներում աշխատելու հնարավորություն ենք տվել, թե՞ այդ մարդը երբ հավաքի, տանի ապրանքը, արդեն մյուս անհատներին կոտրելու է՝ դրսում ապրանքը վաճառելու համար: Այ, սրա մասին է մեր խոսքը: Դուք էլ եք լավ հասկանում, որ մենք լավ ենք հասկանում, թե ինչ եք արել ու ինչ եք ուզում անել: Ու մեկ էլ ՝այսքան շտապ՝ 48 ժամվա ընթացքում, 3 օրենքի նախագիծ չբերեք-հրամցնեք մեկ օրենքի նախագծի շրջանակներում»,-խոսքն ուղղելով Վարդան Այվազյանին՝ ասաց Հեղինե Բիշարյանը:
Հրանտ Բագրատյանն ավելի էմոցիոնալ կերպով արձագանքեց. «Պարոն Այվազյան, տիկին Բիշարյանի ասածներին ձեր արձագանքը բոլորովին կապ չուներ: Դուք ստանդարտ ելույթ եք ունենում, ու ձեր խոսքերը անկապակցված մտքեր են, եթե ուշադիր ենք հետեւում ձեր ելույթին: Այդ երկու տոկոս շահութահարկը տվեք բոլորին, կամ փոքրիկ շեմ դրեք, վա՞տ բան ենք ասում: Այ մարդ, տնտեսագիտություն կա, ես ինչ կապ ունեմ»: «Պարոն Բագրատյան, ես ձեզ հորդորում եմ՝ խորությամբ ամեն ինչ չլսել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Նրա հումորն ավարտվեց ու անցավ վիրավորանքների, երբ որոշեց անդրադառնալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտողություններին. «Դուք ոչ միայն ոտքից, այլեւ լսողությունից եք թոփալ: Դուք որտեղ խոսում եք, ես լսում եմ, ու ապտակը ստանում եք»:
Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Պարոն Այվազյան, տիկին Բիշարյանի ասածներին ձեր արձագանքը բոլորովին կապ չուներ: Դուք ստանդարտ ելույթ եք ունենում, ու, եթե ուշադիր ենք հետեւում Ձեր ելույթին, ապա անկապակցված մտքեր են: Այդ երկու տոկոս շահութահարկը տվեք բոլորին, կամ փոքրիկ շեմ դրեք, վա՞տ բան ենք ասում: Այ մարդ, տնտեսագիտություն կա, ես ինչ անեմ, արա»:
«Պարոն Բագրատյան, հորդորում եմ՝ այսուհետև խորությամբ ամեն ինչ չլսել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը՝ անդրդառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտողություններին. «Դուք ոչ միայն ոտքից, այլև ականջից եք թոփալ: Ես բոլոր շշուկները լսում եմ: Դուք որտեղ խոսում եք, ապտակը ստանում եք, հանգիստ նստեք»:
ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:«Օրենքը քննարկվել է 2 անգամ, մեկ ամիս անցել է, բարի եղեք՝ մասնակցեք: Եվ, եթե մի բանի մասին խոսում եք, պետք է մինիմալ պատկերացում ունենաք, թե ինչ մասին է»,-նկատի ունենալով Հեղինե Բիշարյանին՝ ասաց Վարդան Այվազյանը»,-շարունակելով խոսել օրենքի մասին:
«Վստահ եմ, որ գիտեք, որ ես ամեն ինչ ճիշտ հասկացել եմ: 48 ժամում երեք օրենքի նախագիծ ունեցանք: Ուրախ կլինենք, որ մեզ հրավիրեք քննարկման, տաք ապրանքատեսակների ցուցակները, տեսնենք՝ անհատը տվյալ ապրանքը որ արտահանի, մրցունակ կլինի՞ այն շուկայում, որին հիմա ԵՏՄ շրջանակներում աշխատելու հնարավորություն ենք տվել, թե՞ այդ մարդը երբ հավաքի, տանի ապրանքը, արդեն մյուս անհատներին կոտրելու է՝ դրսում ապրանքը վաճառելու համար: Այ, սրա մասին է մեր խոսքը: Դուք էլ եք լավ հասկանում, որ մենք լավ ենք հասկանում, թե ինչ եք արել ու ինչ եք ուզում անել: Ու մեկ էլ ՝այսքան շտապ՝ 48 ժամվա ընթացքում, 3 օրենքի նախագիծ չբերեք-հրամցնեք մեկ օրենքի նախագծի շրջանակներում»,-խոսքն ուղղելով Վարդան Այվազյանին՝ ասաց Հեղինե Բիշարյանը:
Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Պարոն Այվազյան, տիկին Բիշարյանի ասածներին ձեր արձագանքը բոլորովին կապ չուներ: Դուք ստանդարտ ելույթ եք ունենում, ու, եթե ուշադիր ենք հետեւում Ձեր ելույթին, ապա անկապակցված մտքեր են: Այդ երկու տոկոս շահութահարկը տվեք բոլորին, կամ փոքրիկ շեմ դրեք, վա՞տ բան ենք ասում: Այ մարդ, տնտեսագիտություն կա, ես ինչ անեմ, արա»:
«Պարոն Բագրատյան, հորդորում եմ՝ այսուհետև խորությամբ ամեն ինչ չլսել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: