▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկը քեռիներին պատմել է, որ հայրը բռնաբարել է իրեն. pastinfo.am

pastinfo.am-ը գրում է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում բավական տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Աղջիկն ամուսնացել էր, հարս գնացել հարևան գյուղը: Բայց որոշ ժամանակ ամուսնու հետ ապրելուց հետո, նա, շատ կարևոր բան հայտնելու պատրվակով, իրենց տուն է հրավիրում քեռիներին ու նրանց հայտնում, որ իր հայրը 4 տարի առաջ իրեն բռնաբարել է: 

Քեռիներն էլ նույն օրը ևեթ որոշում են պարզել իրականությունը ու կեսգիշերին 4 հոգով գնում են աղջկա հոր տուն: Եվ անմիջապես էլ գնումներ կատարելու ու միասին ընթրելու կեղծ պատրվակով իրենց քրոջ ամուսնուն առաջարկում են միասին գնալ գյուղի խանութ: Բայց խանութի փոխարեն մեքենան վարում են դեպի հարևան գյուղում գտնվող իրենցից մեկին պատկանող կիսակառույց տուն, կպչուն ժապավենով կապկպում ու ծեծի ենթարկում նրան` պատճառելով մարմնական վնասվածք:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին