ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ երեկ հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հարցին, թե «Ալեն Սիմոնյանը ձեր նկատմամբ ճնշումներ չի՞ բանեցրել, սպառնալիքներ չի՞ հնչեցրել», Աղազարյանը պատասխանեց. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ արեց իմ գլխին: Ավելի լավ էր, սպառնար, քան էն, որ ինքը իմ հետ խոսաց: Վիրավորական չէր, ո՞ւր է, թե վիրավորական լիներ, պատասխանը ստանար: Վատ բան չի ասել ինձ, ուղղակի ճնշել ա՝ ուրիշ իմաստով»: *** |
«Երեկ ժամը 14:45-ին հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից՝ իմ մանկության, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձնից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու: Հիմա ես սպասում եմ իր գալուն, որպեսզի լսեմ իրեն և կայացնեմ իմ որոշումը: Երեկոյան կասի, թե երբ է գալու»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով. «Թիմից ճնշումներ կան, որ մանդատս դնեմ»: *** |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Նիկոլի բախտը բերեց, որ Հովվվ ազզզի ընկերը Մոսկվայից է գալիս ու շուտ կմանդատազրկվի։ Եթե Պորտո Նովոյից կամ Մապուտոյից գար, Հովվվվվ ազզզզզը մի երկու շաբաթ դեռ պատգամավոր կմնար։ |
«Ավելի լավ էր Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ արեց իմ գլխին»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet