▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ է հիշի իր անցյալը և դրանից հետևություններ անի

Այն մարդը, ում քաղաքական խոսքն արդեն ոչ մի արժեք և հետաքրքրություն չունի, այսօր իրեն իրավունք է վերապահում քննադատել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և սկսված շարժումը: Ստացվում է, որ նա քննադատում է ոչ միայն Ծառուկյանին, այլև բոլոր այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր հոկտեմբերի 10-ին և 24-ին Ազատության հրապարակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, քննադատում է Հայաստանում և արտերկրում գտնվող հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր մեծ ուշադրությամբ հետևում են մեկնարկած մեծ շարժմանը: Տարիներ առաջ իշխանության, ապա ընդդիմության ներկայացուցիչ եղած Արամ Զավենի Սարգսյանի խոսքը վաղուց չէր հնչել, այդ ի՞նչ պատահեց, որ այսպես հանկարծակի սկսեց հայտարարություններ անել: Կարծես թե ավանդույթ է դարձել, որ երբ Հայաստանում որևէ շարժում է սկսվում, քաղաքական կողմնորոշում չունեցող որոշ «քաղաքական գործիչներ» սկսում են ակտիվանալ:

Ա.Զ. Սարգսյանին տեսել ենք թե՛ որպես իշխանական, թե՜ որպես ընդդիմադիր, երկու դեպքում էլ ժողովուրդն ունի իր կարծիքը նրա մասին: Ժամանակին, երբ վերոհիշյալ անձը զբաղեցնում էր իշխանության բարձր պաշտոններից մեկը, իսկ ավելի ուշ հանդես եկավ որպես ընդդիմության «վառ» ներկայացուցիչ, նա ուներ լավագույն նախադրյալներն իր քաղաքական հմտություններն ու հնարավորությունները ցույց տալու համար: Իսկ ի՞նչ արդյունքներ տեսանք այդ ամենից, բնականաբար ոչինչ: Այնպես որ, վերլուծություններ անելու փոխարեն ավելի լավ է հիշի իր անցյալը և դրանից հետևություններ անի:

 

Վահե Էնֆիաջյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին