henaran.am-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի օրակարգում եղել է մեկ հարց: «Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Կուսակցության ԳՄ անդամները քննարկել են նախագահի հաղորդումները, գնահատականները և բոլորը համակարծիք են այդ գնահատականների հետ, և մենք ընթամենը մի քանի րոպե անց կշարունակենք այդ քննարկումները խորհրդի նիստում»,-ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ խորհրդի նիստում նախատեսված է քննարկել ՀՀԿ ԳՄ-ի ու խորհրդի գնահատականները ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: "Այնուհետև խորհուրդը կքննարկի այդ հարցը, կլինեն ելույթներ և դրանից հետո մենք կքվեարկենք, ու խորհուրդը կհրապարակի իր որոշումը":
Շարմազանովի փոխանցմամբ` խորհրդի նիստում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների ծուրջ քննարկումներ կլինեն, Շարմազանաովն արձագանքեց` ավելի լայն սպեկտոր է քննարկվելու:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում