2018 Օգոստոսից Autoplay ստեղծագործական խումբը սկսեց իր ակտիվ բլոգերային գործունեությունը:
Հայկական YouTube մուտք գործելու մեկնարկը տրվեց համանուն Autoplay ծրագրից, որի շրջանակներում հայկական շոու-բիզնեսի աստղերը տղաների հետ միասին շրջում էին Երևանի գեղեցիկ փողոցներով, երգում երգեր, պատասխանում հարցերի և պատմում հետաքրքիր պատմություններ։
Ծրագրի հյուրերն էին Արամոն, Մեծ ՀԱՅՔի Նարեկը, Հայկ Պետրոսյանը, Ջուսը, Սերգեյ Սարգսյանը (Armcomedy) և այլ աստղեր:
Կանանց միամսյակի տոներին համընթաց Autoplay-ի տղաները որոշեցին նկարահանել հատուկ թողարկում։
Տեսահոլովակում տղաները օրիգինալ կերպով շնորհավորում են Երևանի աղջիկներին: