Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» և մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները երեկ, իրենց համագումարն անցկացնելու նպատակով, հավաքվել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» հանգստի ու ժամանցի կենտրոնում:
Հորդառատ անձրևը, սակայն, խանգարել է բացօթյա համագումարի ընթացքը:
yerkir.am-ի տեսանյութում անձրևից պատսպարվող «Երդվյալ ազատամարտիկներ»-ին միջոցառման կազմակերպիչներից մեկը բարձրախոսով հորդորում է. «Էսի արևային անձրև ա, 5 րոպե էլ չի տևի, արա, աթոռները տղերք, աթոռները շուռ տվեք ձեր գլխին.. դե ուրեմս, գոնե ամեն մեկը ձեր աթոռը վերցրած տարեք, աթոռները մի թողեք անձևի տա, արա , ամեն մեկդ ձեր աթոռը վեցրեք, մի թողեք անձրևի տակ, կամ էլ` շուռ տվեք իրար վրա ...»:
Ավելի ուշ` ազատամարտիկներից ոմանք պարել են հոդառատ անձրևի տակ:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութերում.