▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտություն է կրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի թիվ 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան և խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը: Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը իրապես կարող է դիմումատուի բնակարան թափանցող աղմուկի աղբյուր հանդիսանալ:

Արդյունքում, այս բողոքի հիման վրա, տեսչական մարմինը սկսել է իր աշխատանքները ու չափման արդյունքում պարզվել է, որ ձայնի համարժեք մակարդակը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի այդ բնակարանում իրապես խանգարում և անհանգստացնում է քաղաքացուն:

ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները:

Սակայն, Աթենք ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշմանը եւ բողոքարկել է ակտը դատարանում:

Հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։

Փորձեցինք կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան և չկարողացանք պարզել աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին