▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատում են Սեյրան Օհանյանի համար

Asekose.am-ի տեղեկություններով ՊՆ նախարարի համար արդեն մի քանի ամիս աշխատում է լրագրողների, բլոգերների ու PR-շիկների թիմ, որի նպատակն է  Սեյրան Օհանյանի մասնակցությամբ  ցանկացած  միջոցառման միջոցով հասարակությանը ներկայացնել նախարարի դրական կերպարը:

Բացի այդ` առաջադրանք կա  Սեյրան Օհանյանի գործունեությունն ու անցած ուղին  համեմատել կառավարության մյուս անդամների հետ` եզրակացության  հանգելով, որ ՊՆ նախարարը գործող  իշխանության, եթե ոչ հատուկենտ, ապա նույնիսկ միակ անբիծ  կերպարն է:

Արդյունքում` լրահոսում  ավելացել են ՊՆ նախարարի աշխատանքային  այցերի ու պաշտոնական  հանդիպումների մասին տեղեկատվությունները, սակայն  գործնականում այդ հաղորդագրություններում նորություն չկա, այլ միայն քարոզչություն...

Ըստ երևույթին` գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո պլանավորում են վարչապետ նշանակել։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին