▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատված դատախազները կարտագաղթե՞ն. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված դատախազները նման քայլի են դիմել աշխատավարձի ցածր լինելու պատճառով: Հիշեցնենք, որ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ էմիլ Հարությոմյյանը իրենց դիմումի համաձայն ազատվեցին պաշտոնից:

 

Մեզ հայտնի դարձավ որ չի բացառվում՝ նրանք ընտանիքներով արտագաղթեն ՀՀ-ից: Տեղեկացնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝նշված դատախազների աշխատավարձը, առանց պահումների և հավելավճարների, կազմում 1297 հզ. 630 դրամ, բայց առձեռն նրանք ստանում են 210 հզ. 675 դրամ: Ամեն տարվա ստաժի համար նրանց աշխատավարձը 2 տոկոսի չափով ավելանում է Իսկ եթե դասային աստիճան ունեն, հավելավճար կստանան: Ստացվում է, որ երիտասարդ և ստաժ չունեցող նոր կադրի համար դատախազի պաշտոնը այնքան էլ գրավիչ չէ, եթե նա ի սկզբանե չի որոշել կաշառակերությամբ զբաղվել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին