Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության Օմսկի շրջանային վարչությունը դադարեցրել է ««Սիռի» առևտրային տան» գործունեությունը:
Հիշեցնենք, որ այս տխրահռչակ գործարանի աշխատանքների դադարեցման պատճառը եղել է այն, որ աշխատակիցներից մեկն իր ընկերների հետ միասին լողացել է պանրի պատրաստման համար նախատեսված կաթով լի տարրայի մեջ: Ավելին տղաները` իրենց քաջագործությունն անմահացրել և համացանցում են տարածել, ինչն էլ բողոքների ալիք է բարձրացրել: