Հաշվի առնելով արևմտյան ԼԳԲՏ-յան մշակույթի և քայքայիչ աղանդների ներթափանցման և ակտիվ քարոզչության միտումները Հայաստանում:
Եվրոպան արդեն խեղդվում է համասեռամոլների, տրանսվիստիտների, մանկապիղծների, անասունների հետ քնողների ու ամուսնացողների, անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքներից:
Աշխարհիկ պղծումները քիչ էին, ի հայտ են եկել եկեղեցական «բարեփոխիչներ», որ ամուսնացնում են այս հիվանդ ու խևաբարո «առաջադեմներին»:
Իսկ այն, որ ընտանիքը պետք է սերունդ տա, բազմանա ու զարգացնի մարդկությանը, մղվել է հետին պլան:
Ժամանակն է գտնել դրանց կասեցման ուղիները՝ դատապարտելով աղբն ու այլասերվածությունը:
Չարիք է իր մեջ պարունակում գերպետությունների` մասնավորապես ԱՄՆ- ի կողմից տարվող գլոբալացման քաղաքականությունը:
Հայ եկեղեցու դերի բարձրացումը քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Այսօր հայ իրականության կարևոր խնդիրներից է քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը` պահպանելով պատմա-մշակութային, ազգային ու հոգևոր արժեքները:
Սակայն այս խնդրի լուծմանը խոչնդոտում են աշխարհայացքային, քաղաքական, սոցիալական և այլ ժամանակակից դրսևորումներ, որոնք թեև չեն մերժում հոգևոր արժեքները, սակայն նաև չեն էլ կարևորում:
Այսօր առավել քան երբևէ, կարիք է զգացվում ազգայինի ու ժամանակակիցի, աշխարհիկի ու հոգևորի համաձայնեցման, այնպես, որ մեկը մյուսին չհակասի:
Հայ Առաքելական եկեղեցու դերի բարձրացում:
Դեռ վաղ ժամանակներից եկեղեցին ստանձնել է երկիրն կառավարելու դերը, երբ Հայաստանը գտնվում էր ցանր վիճակում և չուներ պետականություն:
Այսօրվա դրությամբ, երբ արդեն երկու տասնամյակ Հայաստանը հանդիսանում է անկախ երկիր, պետք չէ մոռանալ Հայ առաքելական ծավալած գործունեությունը, այլ պետք է նորից կարևորել այդ հաստատության աշխատանքը և հնարավորինս չափ աջակցել նրան՝մերժելով աղանդավորական կազմակերպություններին:
Կա միայն մեկ պատմական ուղի, որը տանում է դեպի բարձրագույն համամարդկայնություն, դեպի հայ ազգի միասնականություն` դա ազգային զարգացման, ազգային ստեղծագործության ուղին է:
Համամարդկայինը բացահայտում է իրեն միայն ազգայինի ձևով:
Ապազգայնացումը, որը համակված է ինտերնացիոնալ Եվրոպայի, միջազգային քաղաքակրթության, միջազգայնական մարդկության գաղափարներով` դատարկ գաղափար է:
Հայ ազգության և մեր անհատականության միջև ընկած չէ ո՛չ մի ինտերնացիոնալ Եվրոպա, ո՛չ մի միջազգային քաղաքակրթություն:
Այս պայմաններում, երբ հայ երիտասարդության գերակշիռ մասը չի կարդում գրականություն, նրա ապրելակերպի և աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են թողնում ամերիկյան ֆիլմերը:
Իսկ ի՞նչ կա այնտեղ:
Մի ամերիկացի փրկում է ողջ աշխարհը, Ամերիկան վճռում է ժողովուրդների բախտը, նա ամենազոր է, ամենակարող, ամենաբարի, ամենաբարոյական:
Հիրավի ստրուկի հոգեբանություն:
Մեր դարավոր մշակույթը շատ դեպքերում մոռացվում է:
Բայց չէ՞ որ այդ մշակույթի շնորհիվ է, որ հայ ազգը հաղթահարել է բազմաթիվ արհավիրքներ և գոյատևել մինչ օրս: