▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի «ինադու» թանկանալու է.«ՀԺ»

«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ տոկոսով և սահմանել այն 8,25 տոկոս: Իր այս որոշումը հիմնավորելիս ԿԲ խորհուրդը սենսացիոն մի բացահայտում է արել:

 

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև առաջիկա ամիսներին...»,- արձանագրել են ԿԲ-ում:

 

Այսինքն համաշխարհային շուկայում ապրանքների գները «շարունակական նվազում» են, իսկ Հայաստանում դրանք ոչ թե էժանանում են, այլ պարզապես ավելի քիչ, ավելի դանդաղ են թանկանում:

 

Կենտրոնական բանկը նույնիսկ չի էլ ակնկալում, որ Հայաստանում կլինի գնանկում: Հակառակը. «...առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև ԿԲ նշած քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի»,-արձանագրել է ԿԲ խորհուրդը: Այսինքն, աշխարհում ապրանքները կշարունակեն էժանանալ, իսկ Հայաստանում մի քիչ դանդաղ կթանկանան, բայց հետո ավելի արագ կթանկանան»,-գրում  թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին