Շոտլանդուհի Կլարա Միդմորը 105 տարեկան է և նա աշխարհի ամենատարեց կույսն է: Ըստ նրա` իր երկարակեցության գաղտնիքը սեռական հարաբերություններից խուսափելն է: Տարեց կույսը պնդում է, որ իր մոտ երբեք սեքսով զբաղվելու ցանկություն չի եղել, ավելին` նույնիսկ սիրելի չի ունեցել, ինչի բացակայությունն էլ արդարացնում է այն բանով, որ հարաբերություններ ունենալը շատ բարդ է:
Միդմորի խոսքերով` ընդամենը 12 տարեկան էր, երբ վճռել է, որ երբեք չի ամուսնալու:
Ներկայումս տարեց «օրիորդը» ապրում է ծերանոցում, իսկ բժիշկները կարծում են, որ նրա երկարակեցության գաղտնիքն իրականում առողջ նյարդերն են, չէ ՞ որ նա երբեք չի վիճել սիրելի տղամարդու հետ, չի ծննդաբերել, չի անհանգստացել երեխայի համար: