▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկը

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ-դեռահասը 17-ամյա  Էլիսանի դա Կրոս Սիլվան է: Նրա հասակը 2.03 մետր է: Վահանագեղձի վրա ուռուցք առաջանալուց հետո Էլիսանին տառապում է գիգանտիզմի յուրօրինակ ձևով:

Բժիշկները հեռացրել են ուռուցքը, բայց 17 տարեկանում աղջկա հասակը գերազանցում էր ցանկացած բասկետբոլիստի հասակին...Նա ապրում է Սալինոպոլիսում (Բրազիլիա) և հանդիպում է 22-ամյա երիտասարդի՝ 1.63 մետր հասակ ունեցող Ֆրանսինալդո դա Սիլվայի հետ:

Էլիսանին ցանկանում է մոդել դառնալ: Նա իր ընկերոջ մասին հետևյալն է պատմում. 

«Ինձ գրավել է իր անհատականությունը, այն, թե ինչպես է նա շփվում մարդկանց հետ, և այն, թե նա ինչպես է ինձ վերաբերվում: Ինձ շփոթեցնում է միայն այն, որ երբ մենք միասին ձեռք ձեռքի բռնած քայլում ենք, մարդիկ կարծում են, որ նա իմ կրտսեր եղբայրն է կամ որդին: Բայց ես չեմ նրան ընտրել, նրան Աստված է ընտրել ինձ համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին