▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը փոխվել է, մեր մտածողությունը մնացել է նույնը

Աշխարհը շատ արագ փոխվում է, մեր մտածողությունը նույնն է մնում, հնանում են այն գործիքները, որոնցով դեռ երեկ արդյունավետ ձևով դիմակայում էինք մարտահրավերներին:
Ամիսներ առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ իսլամիստական մի խմբավորում՝ բանկ թալանելու շնորհիվ, կարող է դուրս գալ «Ալ-Ղաիդայի» ստվերից, հռչակել խալիֆայություն՝ դառնալով անվտանգության կարևոր սպառնալիք:
Այսօր արդեն պատկերացնում ենք, բայց ծայրահեղական իսլամիստների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ դեռ գտնված չեն, որովհետև կազմակերպված բանակները դժվարանում են կռվել ցանցային կառույցի դեմ:
Մի քանի ամիս հետո աշխարհի քարտեզին կհայտնվի նոր պետություն՝ Քուրդիստանը:
Երեկ դա անհնար էր թվում, որովհետև նույն Թուրքիան կատեգորիկ դեմ էր դրան, իսկ այսօր արդեն հանգիստ է վերաբերում այդ հեռանկարին՝ դրանով փորձելով լուծել քրդական հարցը:
Բայց աշխարհը վախենում է Իրաքի ամբողջական մասնատումից, որովհետև չգիտի՝ ինչպես համակեցվի պոտենցիալ երկու ծայրահեղական ռեժիմների հետ:
Ամիսներ առաջ Ուկրաինան համեմատվում էր Ֆրանսիայի հետ՝ իր երազկոտ եվրոպական հեռանկարով:
Այսօր քաղաքակիրթ աշխարհը քննադատում է այն, ինչ Ռուսաստանն անում է Ուկրաինայի արևելքում, բայց, անկեղծ ասած, այլընտրանք էլ չի կարողանում առաջարկել, որովհետև նախկին խորհրդային երկրում բախվել է ոչ թե քաղաքական ստանդարտ ճգնաժամի, այլ՝ պետության ինստւտուցիոնալ չկայացվածության փաստին:
Աշխարհն արագ փոխվում է, մենք չենք հասցնում այդ փոփոխությանը....

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին