▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, իսկ ոստիկանապետը շարունակում էր...«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ  ծեծի գործը կարծես թե հանգուցալուծվում է: Մարտի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ոստիկանապետի տեղեկալի եղբայրը, գործի քննությունը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, ու հիմա արդեն տեղի ունեցածի մասով ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ը զրուցել է ծեծի կիզակետում հայտնված Արթուր Գևորգյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ բախվեց ոստիկանապետ Ազիզյանի հետ, արդյո՞ք ճանաչելով է վիճել.

«Ես չեմ ճանաչել ոստիկանապետին: Դատարանում էլ եմ ասել, որ եթե ճանաչեի՝ նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը, քանի որ իմ հայրս 31 տարի ոստիկան է աշխատել, եղբայրս երկար տարիներ ոստիկան է աշխատում ու իր տեղակալն է, ես անկեղծ չեմ իմացել»:

-Իսկ ե՞րբ իմացաք, որ Ձեզ հետ վիճողը ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն է, և ի՞նչ ասացիք:

-Որ ինձ տփելուց հետո տարան ոստիկանապետի մեքենայի մեջ, այնտեղ մի ոստիկան՝ Արա Միրզոյանը, տեղեկացրեց, թե գիտես՝ ում հետ գործ ունես, ոստիկանապետն է: Ես էլ ասեցի, հա, բայց, եթե նա ոստիկանապետն է, պիտի ինձ մերով քրֆի, ինձ ծեծի, տենց ո՞նց կլինի:

-Տեսանյութում նկատում ենք, որ Դուք փորձում եք ինչ-որ բան բացատրել կամ ասել: Ի՞նչ էիք ասում ոստիկանապետին:

-Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, ես հիվանդ մեր ունեմ, իսկ ոստիկանապետը շարունակում էր:

-Ականատեսներն ասում են, երբ ոստիկանապետը մոտեցել է Ձեզ և ասել է, թե ինչո՞ւ եք ոստիկանի հետ «արա»-ով խոսում, Դուք առաջինն եք եղել, որ հայհոյել եք ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, ինչն էլ բարկացրել է նրան:

-Ինքն ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապեր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս արա, ու տփոց:

-Լավ, Ձեզ տարան ոստիկանության Գորիսի բաժին, Դուք արդեն գիտեիք՝ ում հետ գործ ունեք, փորձեցի՞ք հանգստացնել ոստիկանապետին, համաձայնության գալ՝ իրավիճակը հարթելու համար:

-Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել, ի՞նչ հանգստանալու մասին էր խոսքը, էլ հնարավոր չէր:

-Ի՞նչ դասեր քաղեցիք կատարվածից:

-Ես ցավում եմ և եղբորս, և ոստիկանապետի համար, որ երկուսն էլ չեն աշխատում, չէի ուզենա նման բան լիներ, ցավալի էր»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին