Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը բավականին երկար ժամանակ սոցիալական հարթակներում հրապարակումներով էր հանդես գալիս՝ ցույց տալով, որ սիրելի ունի։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Սակայն ինչ-որ պահից սկսած այդ հրապարակումները դադարեցին, չկային նոր լուսանկարներ ու տեսանյութեր, ինչը թույլ էր տալիս ենթադրել, որ զույգի հարաբերություններում, գուցե, խնդիրներ կան, կամ, միգուգե, նրանք բաժանվել են։
Օրերս, սակայն, Անահիտը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր լուսանկար էր հրապարակել երիտասարդ տղայի մասնակցությամբ՝ խուսափելով ցույց տալ նրա դեմքը։ Երգչուհին հրապարակմանը կցել էր, այսպես ասած, ցույգի վերամիավորումը խորհրդանշող երգ՝ այդկերպ ակնարկելով, որ ինքն ու սիրելին, գուցե, կրկին միասին են։ Այդ թեմայով այլ հրապարակումներ Անահիտն ա՛ս ընթացքում չի արել»։