▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել, որ Ալիեւը «զադնի» դրեց այդ բանակցությունների ժամանակ, շատ դժվար է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ չնայած Հայաստանի «դիրքային առավելությանը», Բեռնում բանակցություններն անցել են բավական ծանր մթնոլորտում: Միակ լուրջ առաջընթացը «դեմ առ դեմ հանդիպումն» է եղել: «Ինչը եւս քիչ չէ, որովհետեւ խոշոր հաշվով Ալիեւը թքած ունի բոլորի, առաջին հերթին համանախագահների վրա: Միակ բանը, որից նա վախենում է ինչ-ինչ հաշվարկների արդյունքում ռուսական ներխուժման հեռանկարն է՝ Օսիա-Աբխազիա-Ղրիմ սցենարների կրկնությունը՝ վերջնաարդյունքով:

Ասել, որ Ալիեւը «զադնի» դրեց այդ բանակցությունների ժամանակ, շատ դժվար է, որովհետեւ շատ լավ է հաշվել իր ռեսուրսներն ու երկար դիմակայության է պատրաստվում՝ կրակոց-հակակրակոց սկզբունքով, որպեսզի քամի հայաստանյան կողմին, մանավանդ, որ իր համար ադրբեջանական զոհերն առոչինչ են, իսկ մեզ համար՝ ամեն ինչ:

Ի դեպ, Ալիեւն արդեն շատ քիչ է զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, նա դրա ժամանակն այլեւս չունի՝ իշխանության պահպանման խնդիրն է նրա համար օրհասական»,-ասաց  բանակցային նրբություններին տիրապետող մեր աղբյուրը՝ հավելմամբ, որ բոլոր դեպքերում եւ ըստ ամենայնի՝ Ջ. Ուորլիքին առաջիկայում կփոխարինի ամերիկյան մեկ այլ համանախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին