«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Արամ Ասատրյանի որդիները, թոռները չեն ծառայել հայոց բանակում: «Գրիշա Արտաշի Ասատրյան՝ չի ծառայել բանակում, Արամ Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում, Արման Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում: Էջմիածնում ունեն բարեկամություն, ոչ մեկ չի ծառայել բանակում... Եթե մենք նորմալ ազգ լինեինք, էս մարդկանց ներկայությունը չպիտի հանդուրժեինք: Ընկեր Արտաշ և Տիգրան Ասատրյաններ, նորմալ երկիրը ձեզ կհետապնդեր. դուք, ձեր երեխեքը, ձեր բարեկամությունը չի ծառայել: Իշխանության գալու դեպքում՝ ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ, ձեր եղած-չեղածը բռնագրավեմ: Ձեր երգերն ու ձայնագրությունները արգելվելու են: Որ ռեստորանն ու օբյեկտը ձեր երգերը միացրեց, լիցենզիայից զրկվելու է: Դուք իրավունք չունենք երգել «Հայաստան», «Արարատ», երբ սաղ գերդաստանով բանակից փախած եք: Մինչև պետությունը նման ռադիկալ մոտեցում ցույց չտա դավաճանների նկատմամբ, պետությունը պետություն չի կարող դառնալ»,- հայտարարել է Վարդան Ղուկասյանը: |
«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet