News.am-գրում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ` ապրիլի 4-ին, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում տուժող կողմ հանդիսասացող Հակոբյաններին զայրացրել է Վարդան Պետրոսյանի պաշտպանի` Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերը:
Վերջինս գործով վկաներ Տիգրան Հակոբյանին, Վռամ Վարդանյանին և Տիգրան Պետրոսյանին դատարան հրավիրելու համար միջնորդություն ներկայացնելուց հետո մեջբերով նրանց խոսքերն ասել է, որ ըստ վկաների` վթարի օրը Վարդան Պետրոսյանին առաջին օգնություն ցուցաբերելիս ալկոհոլի հոտ չեն զգացել:
Ինչին ի պատասպան էլ մահացած տղաներից մեկի հայրը՝ Հայկ Հակոբյանը զայրացած ասել է.
«Ի՞նչ շոու եք սարքում, մեկդ շոու ա սարքում, մյուսը՝ չգիտեմ ինչ: Արյունով եք փոխհատուցելու: Դուք սպանում եք, թող մենք էլ վիրավորենք»:
Նշենք, որ Հայկ Հակոբյանին հաջորդել է նաև նրանց բարեկամներից մեկի խոսքը, որից հետո դատարանը հեռացրել է նրանց նիստերի դահլիճից: Սակայն դա էլ չի խանգարել, որ մյուս մահացած տղայի հայրը նույնպես խոսի` ասելով հետևյալը.
«Երևի ի՞նձ էստեղից ձերբակալեք։ Փաստորեն բոլորը մեղավոր են բացի Վարդան Պետրոսյանից»:
Դատավորը բավարարել է վկաներին դատարան կանչելու միջնորդությունը: Նշենք, որ նիստը հետաձգվել է և հաջորդը նշանակվել է ապրիլի 18-ին։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում