Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է Եռաբլուր։
«Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են։ Իմ խոնարհումը մեր հերոսներին»,- գրել է Արթուր Աբրահամը Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութի վերնագրում։
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արթուր Աբրահամը միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։