▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը հերքում է հայկական մաֆիայի հետ կապ ունենալու մասին լուրերը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերքում է Գերմանիայում հայկական մաֆիայի հետ իր կապի մասին լուրերը: Վերջերս գերմանական մամուլում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե նա առնչություն ունի մաֆիայի հետ: Նշվում է, որ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ 3 տարի փորձում է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին ու ըստ ԶԼՄ-ների՝ հետաքննության շրջանակներում շրջանառվել է նաեւ Արթուր Աբրահամի անունը: «Հայկական ժամանակ»-ը ճշտեց մարզիկի կարծիքն այս մասին:

 

 

«Անհեթեթ լուրեր են, դրանք ընդհանրապես ո՛չ ինձ հետ կապ ունեն, ո՛չ էլ հայերի»,- ասաց նա:

Գերմանական մամուլը եւս մեկ հայազգի բռնցքամարտիկի անուն է նշում: Ըստ նրանց՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում է նաեւ Կարո Մուրատը:

 

 

2017 թ. գերմանական մամուլում լուրեր էին տարածվել, թե Արթուր Աբրահամը ծանոթ է մաֆիայի անդամների հետ: Գերմանական պարբերականների համաձայն՝ 2017-ի ապրիլին նրան Էրֆուրտում ռեստորաններից մեկում տեսել են Գեւորգ եւ Արամ եղբայրների հետ խոսելիս: Վերջիններս հարցաքննվել են մոտ 4 տարի առաջ Էրֆուրտում հայկական 2 խմբավորումների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության գործով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին