▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի որոշ մասը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի մի որոշ մասը։ Մեր տեղեկությունը հաստատեց նաեւ նրա խոսնակ Սիրան Գրիգորյանը։ Թե քանի տոկոս եւ ինչ պայմաններով, մեզ փոխանցեցին. «Այո, Արթուր Աբրահամն ամիսներ առաջ բանկի մի փոքր մասի բաժնետոմսեր է ձեռք բերել, բայց ավելին չի ցանկանում պատասխանել»։

Հիշեցնենք, որ «Յունիբանկը» փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ Արթուր Աբրահամը «Յունիբանկ» ՓԲԸ նախագահ Վարդան Աթայանի սանիկն է։

Գնորդների ցանկում շրջանառվում էր նաեւ դուդուկահար Ջիվան Գասպարյանի անունը, սակայն մաեստրոն հերքեց լուրը. «Ես ընդամենը իրանց ռեկլամն եմ անում, ես ոչ թե բաժնետեր եմ, այլ՝ գործընկեր։ Իմ կապն այնքանով է, որ ես իրենց եմ հարգում, իրենք էլ՝ ինձ։ Իրենք իմ 80-ամյակին շատ մտերիմ բաներ արեցին»։

Գասպարյանն ասաց, որ թեեւ ինքը գովազդում է, որ «կարող եք դառնալ վստահելի բանկի բաժնետեր» բայց չգիտի, թե ինչու են բաժնեմասերը վաճառքի հանել. «էդ պատասխանատու խոսակցություն է, ես չգիտեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին