▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտեմ Ասատրյանն անտրամադիր է. նրան հայտնել են վատ նորությունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում նկատել են, որ իրենց նախարարը՝ Արտեմ Ասատրյանը, չափից ավել անտրամադիր է գործի գալիս եւ գնում։ Բանն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Արտեմ Ասատրյանին արդեն տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու է Դաշնակցությանը։

Այլ կերպ ասած՝ իր պաշտոնը պահպանելու գործում Ասատրյանի միակ հույսն այն է, որ Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու գործընթացն ինչ-որ հրաշքով տապալվի։ Սակայն այս պահի դրությամբ առկա իրավիճակն այնպիսին է, որ առավել հավանական է կոալիցիայի կայացման հեռանկարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին