▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտավազդ Եղոյան. Թէ լացս չգար, կծիծաղեի...

Կեսօրին մոտ էր: Դուրս եկա ծխախոտ գնելու (գիտեմ, ծխելը վնաս է առողջությանս): Հացի կրպակի մոտով անցնցնելիս մի տարեց կնոջ տեսա: Կանգնել, ձեռքի տոպրակը ծանր ու թեթև էր անում: Հետո ձեռքը տարավ ներս ու դուրս բերեց մի <բուխանկա> հաց ու էլի սկսեց ձեռքը վերև-ներքև անել: Հացը դուրս թռավ ձեռքից ու հայդե ասվալտի կողքի հողոտ տարածքի փոշիների մեջ: Չհասցրի մոտենալ, ինքը կռացավ վերցրեց ու սկսեց փոշին թափ տալով բարձրաձայնել'

- Անտերն ենքան թեթևա, որ ծտի պես ձեռքիցս թռավ, ասես ինքն իր հետ խոսելով:
Ասեցի մայրիկ, դա թող նորը գնիր: Դա արդեն թռչունների փայն է:
- Է՜ տղաս, վերջին 90 դրամս տվի, օղորմի վաճառողի հորը, 100 դրամանոցը 90 - ով տվեց:
...Ներսումս ինչ որ բան կատարվեց....Հացը վերցրեցի, ձեռքով կտրեցի ու դրեցի մի քարի վրա ասելով'
- Մայրիկ ես նորը կգնեմ, սա թող ճնճղուկներին:
Մոտենալով կրպակին 3 հատ գնեցի, երկուսը իրեն, մեկը ինձ համար (վաղուց այդ հացից չէի գնել):
- Շնորհակալ եմ տղաս, մի հատը նախաճաշին չի հերիքում...ասաց ու հեռացավ:
Հետաքրքրությունից դրդված որոշեցի տուն տանել, կշռել: Ճանապարհին էլ զարմացել էի: Աջ ձեռքիս երկու տուփ ծխախոտը ավելի ծանր էր թվում, քան ձախ ձեռքիս <բուխանկան>: Տանը մարդ չկար, մոտեցա խոհանոցում դրված կշեռքին, որն անգործ կանգնած էր անհիշելի ժամանակներից: Հացը վրան դնելով ապշեցի, կշեռքիս վեջը չեր... Չգիտեի լա՞լ, թէ խնդալ...

 

Արտավազդ Եղոյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին