▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատի հիվանդանոցում ծափերով բաժանվում են կորոնավիրուսը հաղթահարածներից

ՀՀ ԱՆ փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ: Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում: Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն եվս դուրս են գրվել այսօր Կենտրոնից: Բոլոր պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած: Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին