Այսօր լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, թե «իբր Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի մի քանի հայ մեծահարուստների հետ «փակել» արտաքին պարտքը կամ նույն է թե՝ «գնել» պարտքը, որպեսզի պետությունն այլեւս իրենց պարտք լինի:
Իբրեւ Քոչարյանի հնարավոր գործընկեր նշվում էր «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի անունը»:
Այս տեղեկության հետ կապված Asekose.am-ը դիմեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանին, ով միայն նշեց, թե «Զարմանալի է, որ նման տարօրինակություններ են տեղ գտնում լրատվամիջոցներում: Այդ, այսպես կոչված, լուրն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի»: