▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Ֆիզկուլտ ինստիտուտում

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգներ են հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները ինստիտուտի նկուղային հարկում, արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգ։ Թե ինչ հանգամանքներում են դրանք հայտնվել ինստիտուտում, պարզվում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին