▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Խաչատրյանին առևանգելու՝ Աբրահամ Մանուկյանի վարկածը կարծես լրջանում է

 

pastinfo.am-ը գրում է. ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ:
Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում: Կայքի ունեցած տեղեկություններով՝ քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն:
 
Բանն այն է, որ Արտակ Խաչատրյանի` քննիչներին նկարագրած դեպքի վայրը, մեզ հասած տեղեկություններով, համընկել է հենց այդ բազայի տարածքի հետ: Այն, ինչպես հայտնի է, գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ «տեցի կռուգ» անվամբ հայտնի տարածքում:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քննիչները մեկնել են՝ խուզարկություն կատարելու, նախատեսվում է նաեւ իրականացնել քննչական փորձարարություն` տուժողի մասնակցությամբ:
 
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: 
 
Մամուլի մեկնաբանություններով՝ Մանուկյանի այս քայլը խանդի հետևանք է` կապված երիտասարդ ակտիվիստի նկատմամբ կուսակցության ղեկավարի հատուկ վերաբերմունքի հետ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին