▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Շաբոյանից վախենում են. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում վախենում են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանից, քանի որ նա «առաջինի» հետ ուղիղ կապի մեջ է։ Մեր աղբյուրը պատմեց, որ դատավորներն ամեն կերպ խուսափում են միջամտել ՏՄՊՊՀ-ի կողմից կազմված ակտերի իրավաչափությանը։

 

Խնդիրն այն է, որ երբ դատավորները վերացնում են Արտակ Շաբոյանի՝ որևէ տնտեսվարողին նշանակած տուգանք, վերջինս գնում է Սերժ Սարգսյանի մոտ և սկսում բողոքել, թե դատավորները գումար են վերցրել, ակտս վերացրել, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ բյուջե փող բերեմ։ Ասում են՝ անգամ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է «քաշվում» Շաբոյանից։ Այժմ կարծես դատավորները փորձում են մի քիչ ըմբոստանալ և ՏՄՊՊՀ-ի դեմ որոշումներ կայացնել, սակայն վերջին քայլն անելուց առաջ փորձում են ճշտել Բաղրամյան 26-ի «դաբրոն»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին