«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը, ով մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու փողերի լվացմանը հանցակցելու մեջ, օրեր առաջ ազատ է արձակվել: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը։
«Այո, Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել, մի քանի օր առաջ, հստակ օր նշել չեմ կարող», - նշել է նա:
Հարցին, թե ի՞նչ հիմքով է ազատ արձակվել՝ շեշտել է. «Ազատ է արձակվել, բայց քաղաքից չբացակայելու…. այլևս չեմ կարող խոսել, այսքանը հերիք է», - նշել է նա:
Լրատվամիջոցը նաև հետաքրքրվել է՝ ներկայացվե՞լ է արդյոք միջնորդություն Արտակ Գալստյանին ևս ազատ արձակելու մասին: Երեւանի ընտրություններից եւ մանավանդ՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո շատերը պնդում են, որ Դոգի «Հանրային ձայնը» գործարքի է գնացել իշխանությունների հետ եւ քվորում ապահովել՝ իր անդամների ազատ արձակման դիմաց՝ Նանա Սարգսյանն ասել է.
«Գալստյանի մասով դեռևս ոչինչ ասել չենք կարող, ինչ վերաբերում է գործարքի գնալուն, ապա դա անհեթեթություն է և անգամ ծիծաղ է առաջացնում՝ դատարանի որոշումը վերջնական չէ, գործընթացը շարունակվելու է»: