▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտահերթ ընտրությունները շիկացնելու էին՝ առանց այն էլ առկա լարված մթնոլորտը». Տիգրան Ավինյան

«Վերջին շրջանում շատ խոսվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Կարծում եմ՝ մեր քաղաքացիներն անցնող հինգ տարվա ընթացքում համոզվել են, որ մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում»,- իր ելույթում ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Տիգրան Ավինյանը:

«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների՝ ԼՂ-ից բռնի տեղահանվելը բոլորիս պետք է համախմբի՝ ամեն կերպ նրանց աջակցելու, կարիքները հոգալու գործում, իսկ նոր ընտրություններն այս փուլում ոչնչով չէին նպաստելու դրան, ավելին, շիկացնելու էին՝ առանց այն էլ առկա լարված մթնոլորտը»,- նշեց ՔՊ-ական թեկնածուն՝ հավելելով, որ «այժմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»:

Դիտեք նաև՝

 

Թարմացված․ Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ, ՔՊ-ական Տիգրան Ավինյանի ու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանի ասուլիսը: Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել՝ քաղաքի կառավարումն իրականացնելու միասին՝ կիսելով պատասխանատվությունը:

Թարմացված․ «Մեր կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին, քվեարկեց իրավիճակը հանգուցալուծելու օգտին, քվեարկեց ՀՀ անկախության ու ինքնիշխանության օգտին»,- Երևանի քաղաքապետի ընտրության քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը: Նա չպատասխանեց լրագրողների՝ Ձեզ փոխքաղաքապետի պաշտոն առաջարկվե՞լ է հարցին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին