Հայաստանի ավիաոլորտ մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է Աշոտ Թորոսյանին, ով, ինչպես պարզեցինք, գյումրեցի ատամնաբույժ է։ Նա մեզ հավաստիացրեց, որ որեւէ պաշտոնյա կամ օլիգարխ իր հետեւում կանգնած չէ։
«Չէ, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերն իմ մոտիկ բարեկամներն են»։ Մեր հարցին՝ փաստորեն, գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն բացել, Թորոսյանը պատասխանեց. «Դե, ինչ-որ տեղ՝ հա, ինչ ասեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում