Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական հատուկջոկատայինների՝ հայկական դիրքեր ներթափանցման փորձի ժամանակ բռնկված փոխհրաձգության արդյունքում ՝ հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ընկերներին ասել էր, թե շատ կցանկանար, որ դիրքերում և զորամասում խաչքարեր լինեն:
Հերոս զինվորի երազանքը կատարված է. ծնողների ջանքերով խաչքարեր են տեղադրվել Արմենի զորամասում և մարտական դիրքում: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր են վերադարձել Արցախից: