▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գեւորգյանը հեռացավ պաշտոնից

Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան հաջողություն է մաղթել՝ նշելով, որ Արմեն ԳԵւորգյանն աշխատելու է մասնավոր սեկտորում:

Արմեն Գևորգյանն ասել է, որ անչափ զգացված է իր այս որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Նա խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, հանրապետության նախագահին՝ այս տարիներին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար. «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին