▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը դեսպա՞ն.«Հրապարակ»

«Իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մինչ ապրիլի 24-ը խոսում էին, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինելու կտրուկ փոփոխությունների:

Մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում խոսվում է, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին կարող են նշանակել Գերմանիայում դեսպան: Այդտեղ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը վաղամեռիկ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էր, և նրա մահից հետո պաշտոնը Մինչ օրս թափուր է: Հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսում են, ՀՅԴ ներկայացուցչին ԿԳ նախարար նշանակելն է, այս առումով շոշափվում է բազմակի չեմպիոն Լևոն Մկրտչյանի անունը:

 

Ճամպրուկային տրամադրություններ են նաև արդարադատության նախարարությունում, ըստ այդ լուրերի՝ Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանին, իբրև բացառիկ ու անգնահատելի դիվանագետի, հիմա էլ ուզում են որպես դեսպան ինչ-որ եվրոպական երկիր ուղարկել: Թեև ամիսներ շարունակ քննարկվում էր, թե նրան նորից կտանեն հին աշխատավայր՝ վճռաբեկ դատարանի նախագահ: Արդարադատության նախարարի պորտֆելը ևս, ըստ նախնական քննարկումների, բաժին կհասնի ՀՅԴ-ին: Սակայն սա չի նշանակում, որ ՀՅԴ-ն մինչ օրս անամոթաբար ստել է՝ ասելով, թե բացառվում է կոալիցիա մտնելը, քանի որ մասնավոր անձանց պաշտոններ ստանալը չի ձևակերպվելու փաթեթի մեջ: Այնպես, ինչպես ժամանակին արվեց Վահան Հովհաննիսյանի կամ Արա Նռանյանի նշանակումը: Դաշնակցականները դանդաղ և հուշիկ քայլերով իշխանությունը գրավելու պլան են մշակել և, փաստորեն, հաջողությամբ իրականացնում են այն: Թեև, մեր մեջ ասած, ի՞նչ իմաստ ունի սեթևեթելը՝ հանրությունը շատ նորմալ կվերաբերվի փաթեթային լուծմանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին