▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանը՝ մշակույթի նախարար.«Հրապարակ»

«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսում են և կառավարական, և մշակութային շրջանակներում: Մեր տեղեկություններով, մի խումբ մտավորականներ իշխանություններին են դիմել նախարարին փոխելու առաջարկով և առաջարկել են նշանակել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին:

 

Վերջինը լավ հարաբերություններ ունի նախագահականի հետ, մի քանի տարի առաջ նրան առաջարկում էին ստանձնել Հանրային հեռուստատեսության տնօրենի պաշտոնը, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով հսկայական վատնումները, որ թույլ էին տվել նախկին տնօրենները: Այսօր էլ Ամիրյանը, ըստ Հ1-ի մեր աղբյուրների, լարված հարաբերություններ ունի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ: Մի քանի անգամ Ամիրյանը նույնիսկ խնդրել է ազատել իրեն ռադիոյի տնօրենի պաշտոնից և մնացել է զուտ ՀՀ նախագահի խնդրանքով: Ասում են նույնիսկ, որ եթե չլիներ նախագահի հովանավորությունը, Ջաղինյանը վաղուց ազատած կլիներ նրան»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին