▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում թաղման ժամանակ դանակահարել են 24-ամյա երիտասարդին

Այսօր՝ հուլիսի 19-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղում թաղման ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել, և վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Երասխահուն գյուղում թաղման արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ 24-ամյա Արկադի Ս.-ի և Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում ծնված 50-ամյա Բորիս Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Բ. Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Արկադի Ս.-ին՝ պատճառելով վնասվածք: 

Ոստիկանները այնուհետև ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Բորիս Ա.-ին և հանցագործություն գորիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին