▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին. կասկածյալը նրա կինն է

Այսօր՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  հաղորդմամբ՝ ոստիկանները ու քննիչները նշված գյուղի տներից մեկի մուտքի մոտ՝ դրսում, հայտնաբերել են գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած տղամարդու դի: Մուտքի մոտ հայտանբերել են նաև արնանման հետքեր:

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Մարատ Մ.-ն է:
Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին:

Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր:

Սպանության կասկածանքով Արմավիրի ոստիկանություն տեղափոխված Էմմա Մ.-ն Արմավիրի ոստիկանությունից ներկայացվել է քննչական վարչություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին