▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմավիա»-ն վճարում է չբողոքողներին. «Ժողովուրդ»

«Արմավիա» ավիաընկերությունն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը: Ընդ որում, աշխատավարձեր ստացել են այն աշխատակիցները, ովքեր դատի չեն տվել ընկերությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության նախկին աշխատակիցներից. «Ոչ բոլորն են ստացել իրենց աշխատավարձերը: Կան մարդիկ, որոնց նույնիսկ վերջնահաշվարկը չի արվել: Բայց օդաչուներից դեռ ոչ ոք չի ստացել, միայն բորդուղեկցորդներն ու ինժեներները»: «Ժողովուրդ»-ը ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանից փորձեց պարզել, թե նախկին աշխատակիցներին ո՞ւմ միջոցներով են վճարել աշխատավարձերը. «Ընկերության սեփականատիրոջ միջոցներով են վճարվել այդ աշխատավարձերը: Իսկ մյուսների մասով տեղյակ չեմ, թե երբ եւ ինչքան կվճարվի»: Մեր այն հարցին, թե ընկերությանը պատկանող ինքնաթիռները վաճառվել են, թե ոչ,  պատասխանեց. «Դեռ ունենք վաճառքի հանված ինքնաթիռ»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին