▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Նշանյանն իր ընկերների հետ միասին թեժ ծեծկռտուքի մասնակից է դարձել

Asekose.am-ի աղբյուրներով`  երեկ երևանյան գինետներից մեկի  հարևանությամբ, ժամը 1:30-2:00 սահմաններում թեժ ծեծկռտուք է եղել, որին մասնակցություն են ունեցել նաև դերասան Արման Նշանյանը և նրա ընկերները (այդ թվում՝ աղջիկներ): Այս առիթով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Asekose.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք տվյալ  դեպքով ահազանգ ստացել են, ներկայումս էլ  հետաքննություն է տարվում, սակայն այլ մանրամասներ  չհաղորդեց: 

Asekose.am-ի թղթակիցը  կապ հաստատեց նաև տվյալ գինետան  անձնակազմի հետ, սակայն վերջիններս  հրաժարվեցին մեկնաբանություն տալ` ասելով, որ իրենք ոչնչից տեղյակ չեն:

Հավելենք, որ ծեծկռտուքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով` Asekose.am-ի թղթակիցը զանգահարել է դերասան Արման Նշանյանին, սակայն վերջինիս  հեռախոսն անհասանելի է:

Նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին